Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է չճնշել Բելառուսին

Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է չճնշել Բելառուսին
07.09.2019 | 00:56

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է չճնշել ու չկռացնել իր երկրին: Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս-Բելառուս» գործակալությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը պետք է Բելառուսի հետ հարաբերություններում իրեն պահի որպես «ավագ եղբայր» և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցույց տա հանրապետությանը: Բելառուսի ղեկավարը նաև ընդգծել է, որ եթե Մոսկվան կատարի Մինսկի այդ պահանջը, «բելառուսները թույլ չեն տա դավաճանել մեր ավագ եղբորը»:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ